Ամերիկյան Apple ընկերությունը ճապոնական Nissan ավտոարտադրողին դիմել է համատեղ անվարորդ ավտոմեքենա մշակելու առաջարկով, հայտնել է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Վերջին ամիսներին Apple-ը ճապոնական Nissan-ին է դիմել անվարորդ ավտոմեքենաներ ստեղծելու նախագծին մասնակցելու հարցով, բայց բանակցություններ այլեւս չեն վարվում»,- նշում է պարբերականը:

Բանակցությունները կարճաժամկետ են եղել եւ բարձրագույն ղեկավարությանը չեն հասել պոտենցիալ ավտոմեքենաների բրենդինգի հետ կապված տարաձայնությունների պատճառով. ամերիկյան ընկերությունը Nissan-ին խնդրել էր մեքենաները թողարկել Apple ապրանքանիշով:

Լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ Apple-ը էլեկտրամոբիլների մշակման համագործակցության շուրջ բանակցություններ է վարել նաեւ հարավկորեական Kia եւ Hyundai Motor-ի հետ: Hyundai-ն ավելի ուշ հերքել է այս տեղեկությունները: