Մարդկությանը անձնվիրաբար ծառայողներին տրվող «Մարագարեթ գոլդինգ» մրցանակը ստացած թուրք բժշկուհի Այշեն Էրդիլը նախատեսում է հայ բժիշկների հետ իրականացնել խաղաղության նախագիծ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը: Ամերիկյան հիվանդանոցի թուրք բժշկուհի Այշեն Էրդիլի հերթական նշանակետը հայկական սահմանն է: Նա, սահմանն անցնելով, հայ բժիշկների հետ միասին «Առողջությունից դեպի խաղաղություն» նախագիծը իրականացնել է ցանկանում:
Բժշկուհին տարբեր մասնագիտություն ունեցող կամավորների հետ եղել է Ադրբեջանում, Վրաստանում, Աֆղանստանում, Կոսովոյում եւ կարիքավորներին բժշկական օգնություն է ցույց տվել:



























