Տեխասում վերջերս գրանցված սաստիկ ցրտերից մահացած 11-ամյա տղայի ընտանիքը 100 միլիոն դոլարի դատական ​​հայց է ներկայացրել էներգետիկ ընկերությունների դեմ անփութության համար:

Քրիստիան Պինեդայի դին հայտնաբերել էր նրա մայրը իրենց շարժական տանը, հայտնում է BBC-ն: Միլիոնավոր մարդիկ առանց էլեկտրականության էին մնացել անսովոր ցուրտ եղանակի պատճառով, որի արդյունքում տանյակ մարդիկ էին զոհվել: Ընտանիքը կասկածում է, որ երեխայի մահվան պատճառը ցրտահարությունն էր, սակայն ոստիկանությունը հայտնում է, որ դիահերձման պաշտոնական արդյունքները կարող են մի քանի շաբաթ տեւել:

Դատական ​​հայցում ընկերությունը մեղադրվում է «շահույթը մարդկանց բարօրությունից բարձր դասելու» մեջ, քանի որ պատշաճ կերպով չի նախապատրաստվել: Հայցում նշված են Energy Corporation-ը եւ Տեխասի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության խորհուրդը (Ercot):

«Չնայած նրան, որ Energy Corporation-ը եւ Ercot-ը գիտեին եղանակի կանխատեսման մասին առնվազն մեկ շաբաթ առաջ եւ տեղյակ էին, որ համակարգը պատրաստ չէ, նրանք որեւէ քայլ չեն ձեռնարկել, որոնք կարող էին կանխել ճգնաժամը, եւ բոլորովին պատրաստ չէին հաղթահարել ներկայիս ճգնաժամը»,- նշվում է հայցում: