Իսրայելի օրինակով ԵՄ-ն պետք է մտցնի կորոնավիրուսի դեմ պատվաստման անձնագիր: Այսպիսի կարծիք է հայտնել Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցը Bild պարբերականի համացանցային ծրագրում, փոխանցում է DW-ն:  

«Ես բոլոր ջանքերը կներդնեմ, որ մենք Եվրոպայում «կանաչ անձնագիր» ստանանք, ինչպես Իսրայելում, ցանկալի է թվային ձեւով, բջջային հեռախոսում, որ յուրաքանչյուրը հետ ստանա ազատությունը, որը մենք այդքան գնահատում ենք»,- շեշտել է նա:

Կուրցի խոսքով՝ նման անձնագիր կունենա յուրաքանչյուրը, ով կպատվաստվի, հաղթահարել է COVID-19-ը կամ կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, որի արդյունքները բացական են եղել: