«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր` հունիսի 13-ին կազմել է 375.67 դրամ: Նախորդ` ուրբաթ օրվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.89 կետով կամ 0.23 տոկոսով:
Ընդհանուր առմամբ` վաճառվել է 3.2 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկան օպերատիվ արձագանքել է դոլարի արժեզրկմանը: Կանխիկ դոլարն առավելագույնը գնվում է 375 դրամով, սակայն բանկերի մեծ մասը հակված է առքի փոխարժեք սահմանել 374-ը: Կանխիկ դոլարի վաճառքի առավել տարածված փոխարժեքն է 377 դրամը:




























