2019թ․ Սարալանջում հիմնված ջերմատունը պետությունից արտոնյալ պայմաններով վարկ է ստացել, ազատվել մաքսատուրքից։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Վարդեր աճեցնելու համար արդեն 2,9 մլրդ դրամ ներդրում է արվել, մինչև տարեվերջ աշխատակիցների թիվը կհասնի 70-ի։

«Ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու խթան դարձավ այն, որ պետությունը նորագույն տեխոնոլոգիաները ճանաչեց գերակա ոլորտ: Մեր ջերմոցը հիմնականում հիմնված է բարձր տեխնոլոգիաների վրա»,- ասել է  «Ռոզֆիլ ընկերության» տնօրեն Հայկ Վարդանյանը: