Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում կոչ է արել օգտագործել «ցանկացած հնարավորություն ղարաբաղյան հակամարտությունում առաջընթաց գրանցելու համար»:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Բաքվի շարունակվող ռազմատենչ հայտարարությունները, որ եթե Կազանում նախագահների եռակողմ հանդիպմանը առաջընթաց չգրանցվի, ռազմական գործողությունները կվերսկսվեն, Բիլդտը պատասխանել է. «Ես շատ զգույշ կլինեմ եւ ձեզ ավելին չեմ ասի, քան ասել եմ Բաքվում: Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա, իսկ դա փոխզիջում է պահանջում»:
Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը հունիսի 12-ից տարածաշրջանային այց է կատարում: Այն ավարտվելու է հունիսի 15-ին:




























