Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի մեղմացման բանակցությունները սկսվելու են սեպտեմբերին:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սպասվում է, որ բանակցությունների ժամանակ խոչընդոտներ չեն ծագի: «Վիզային ռեժիմը կմեղմացվի 16 խումբ քաղաքացիների համար, այդ թվում` լրագրողներ, մարզիկներ, գիտնականներ եւ այլն: Հաջորդ փուլը լինելու է վիզային ռեժիմի ազատականացումը»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան Այդ մասին հայտարարել է, թե առաջիկայում սկսվելու են Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի մեղմացման բանակցությունները: Նրա խոսքով, այժմ ԵՄ-ն սպասում է մանդատի տրամադրմանը: Այդ հարցում դրական օրինակը, ըստ Կոբիայի Վրաստանն է:

«ԵՄ-ն ցանկանում է մեղմացնել Եվրոպայի եւ Ադրբեջանի միջեւ բնակչության ազատ տեղաշաժման պայմանները եւ դրա համար հարկավոր են երկու կողմերի ջանքերը»,- ասել է Կոբիան:

ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ գործում է Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ., նաեւ իրականացվում է  համագործակցություն 2003-ից գործող բարիդրացիության եվրոպական քաղաքականության շրջանակներում:

2010թ. Եվրոպան Հարավային Կովկասի երկրներին առաջարկել է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որն առաջարկել են Լեհաստանն ու Շվեդիան: