Թուրքիայի արեւելքում ռազմական ուղղաթիռ է ընկել, որի հետեւանքով ինը զինվոր է զոհվել, չորսը վիրավորվել են, հայտնում է երկրի ՊՆ-ն:

Cougar ուղղաթիռը կործանվել է Բիթլիս նահանգի Տաթվան քաղաքից ոչ հեռու գյուղական վայրում։ Նա Տաթվան էր ուղեւորվել հարեւան Բինգոլ նահանգից, իշխանությունները 14:25-ին կորցրել են կապը նրա հետ:

Նախարարությունում կատարվածը որակել են որպես դժբախտ պատահար, բայց թե որն է պատահարի պատճառը, դեռ պարզ չէ:

HaberTurk հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ուղղաթիռը կործանվել է անբարենպաստ եղանակային պայմաններում, ներառյալ՝ ձյունն ու մառախուղը: