Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Իրավունք» թերթի հրապարակմանը, որտեղ նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր:
Խոսնակը, մասնավորապես, նշել է. «Հայկ Մարությանը եւ Սասուն Միքայելյանը վերջին անգամ հանդիպել են այս տարվա փետրվարի 12-ին «Երկրապահի» վարչությունում, որտեղ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են՝...
Опубликовано Hakob Karapetyan Среда, 10 марта 2021 г.





























