Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) չորեքշաբթի վստահություն է հայտնել Աբդել Համիդ Դբեյբայի ազգային միասնության նոր կառավարությանը: Քվեարկությունն ուղիղ հեռարձակվում է լիբիական 218 հեռուստաալիքով:
Նախարարներին հավանություն տալու համար բավարար է ներկա պատգամավորների ձայների 50 տոկոսը՝ գումարած մեկ ձայն: Քվերակությունը բաց է կատարվել: Ներկա 134 պատգամավորներից 132-ը կողմ է քվեարկել, 2-ը ձեռնպահ է մնացել, 36 օրենսդիրներ Սիրտում տեղի ունեցած նիստին ներկա չէին:





























