ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Չոբանյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքի հրամանագրերի բաժնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայկ Չոբանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասվում է հրամանագրում: