ԱՄՆ-ն Եվրոպայում զորքերը առավելագույն մարտական պատրաստվածության է բերել Ռուսաստանի պատճառով, գրում է Politico-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հոդվածում նշվում է, որ դրան նպաստել են այս շաբաթ տեղի ունեցած մի քանի իրադարձություններ: Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի արեւելքում հակամարտության սրման, սահմանի երկայնքով Ռուսաստանի ռազմական ուժի մեծացման, ինչպես նաեւ Արկտիկայում ռուսական երեք ատոմային սուզանավերի հայտնվելու մասին է:
EUCOM-ի ներկայացուցիչ Վենդի Սնայդերը հրաժարվել է մանրամասն քննարկել զորքերի մարտական պարտաստվածության մակարդակները՝ հղում անելով օպերատիվ անվտանգության պահանջներին:





























