Իտալիան սահմանել է եռօրյա խիստ կարանտին՝ փորձելով Զատիկի ժամանակ կանխել կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, հայտնում է BBC-ն: 

Երկրի բոլոր նահանգները հիմա «կարմիր գոտի» են, որի դեպքում գործում է սահմանափակումների ամենաբարձր մակարդակը:

Արգելված է առաջին անհրաժեշտություն չունեցող ուղեւորություններ կատարելը, միաժամանակ երկրի բնակիչներին թույլատրվել է Զատկի ճաշկերույթը կազմակերպել տանը՝ ընտանիքի անդամներից բացի, երկու այլ չափահասների մասնակցությամբ:

Բաց կլինեն նաեւ եկեղեցիները, սակայն հավատացյալները պետք է ժամերգության այցելեն իրենց տարածքներում:

Տոնական հանգստյան օրերից հետո Իտալիայի տարբեր նահանգներ մինչեւ այս ամսվա վերջը ներառվելու են կա՛մ «նարնջագույն», կա՛մ «կարմիր» գոտու մեջ: