Աքսարայ նահանգի Գյուզելյուրթ գավառի Սիվրիհիսար գյուղում գտնվող և ենթադրաբար 5-րդ կամ 6-րդ դարում կառուցված հնամյա հայկական եկեղեցին, որը ներկայում կրում է Քըզըլ անունը, շարունակաբար ենթարկվում է գանձագողերի ավերումներին։

Akunq.net–ի փոխանցմամբ՝ Կապադովկիայում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին մշտապես ենթարկվում է գանձագողերի հարձակումներին։

Եկեղեցին Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի կողմից ներառվել է «Աշխարհում ամենամեծ վտանգի տակ գտնվող 100 պատմական հուշարձանների ցանկում»։