Ֆրանսիան Իրանին կոչ է արել կառուցողական դիրքորոշում ցուցաբերել հաջորդ շաբաթ Վիեննայում Միացյալ Նահանգների հետ անցկացվելիք անուղղակի բանակցություններում՝ 2015-ի միջուկային գործարքը վերագործարկելու ավելի լայն ջանքերի շրջանակներում, շաբաթ օրը հայտարարել է արտգործնախարարը, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ խոսելուց հետո ասել է, որ ինքը խնդրել է Իրանին զերծ մնալ բանակցությունների ժամանակ ընթացիկ միջուկային պարտավորությունների հետագա խախտումներից:

«Ես Իրանին կոչ եմ արել կառուցողական լինել այն քննարկումներում, որոնք պետք է տեղի ունենան»,- ասել է Լե Դրիանը: «Դրանք պետք է օգնեն առաջիկա շաբաթներին պարզել այն քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն միջուկային գործարքին լիարժեք վերադառնալու համար»: