Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող` «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի  խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքն հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով` որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու եւ տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքով 2011թ. հունիսի 20-ին ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ՓԲ ընկերության հիմնադիր- նախագահ Սարգիս Լեւիկի Աղաբեկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Նշենք, որ Սարգիս Աղաբեկյանը ժամանակին եղել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդականը, այնուհետեւ ԼՂՀ ԱԺ նախագահի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ-ում: