Երեւանում այսօր` հունիսի 20-ին, ժամը 19-ի սահմաններում խոշոր ավտովթար է եղել Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել KIA մակնիշի 300 ՍԼ 01 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի Տ 1132 համարանիշի, Ford մակնիշի 08 ՕՍ 619 համարանիշի եւ ԳԱԶԵԼ 3623 Տ համարանիշի  ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով, ԳԱԶԵԼ-ը հայտնել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Այս պահին նշված հատվածում մինչ ճանապարային ոստիկանների ժամանումը հսկայական խցանումներ էր առաջացել: Արդեն ճանապարհը բացվել է, դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:

Մեկ անձի, նախնական տեղեկություններով, վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի