Երեւանում, այսօր` հունիսի 20-ին, ժամը 20-ի սահմաններում ավտովթար է եղել Աբովյան փողոցում:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի դիմաց Mercedes S 500 մակնիշի 07 ՍՏ 996 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան:

Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ հետաքննիչն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի