Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը կառավարությանն է ներկայացրել մի շարք պետական ընկերությունների լուծարման մասին որոշում:
Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Խոսքը վերաբերում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո գտնվող «Ագրոառաքում», «Պտուղբանջարեղեն», «Ագրո էքսպորտ-իմպորտ» կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ կառավարության 2010 թ. ապրիլի որոշմամբ` արդարադատության նախարարությունն ու պետական գույքի կառավարման վարչությունը պետք է պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ճշգրտման գործընթաց իրականացնեին:
Այդ գործընթացի արդյունքում պարզվել է, որ վերը նշված պետական փակ բաժնետիրական ընկերություններն իրականում գոյություն ունեն միայն թղթի վրա:
Կառավարությունը սույն հարցին կանդրադառնա հունիսի 23-ի նիստում:




























