Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդի հարավային լանջին, այսօր՝ 17։30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հայտնաբերվել է կրակի միանգամից 4-5 օջախ, ինչը վկայում է, որ արարքը կանխամտածված եւ միտումնավոր է եղել։
«Հաստատ կարող եմ ասել, որ սա միտումնավոր հրկիզում է եղել, որվհետեւ միաժամանակ հայտնաբերված 4-5 օջախները չէին կարող ինքնահրկիզման հետեւանք լինել։ Սա ուղղակի ինչ-որ մեկի միտումնավոր սադրանքն է հուշահամալիրի եւ թանգարանի դեմ։ Ընդ որում, հրկիզողներն այնպիսի ժամ են ընտրել, երբ թանգարանի աշխատակիցներն այլեւս այստեղ չեն, այսինքն հաշվարկված է եղել անգամ հդեհման ճիշտ պահը։ Այրվել է հարավային լանջի խոտը եւ թփերը, ծառեր չեն այրվել»,- տեղեկացրեց Դեմոյանը։




























