Խորը վերլուծությունից հետո Մոսկվան կկազմի ոչ բարեկամական երկրների ցուցակը, որը ժամանակի ընթացքում կարող է վերանայվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հիշեցրել է, որ ցուցակի նախապատրաստմամբ զբաղվում է կառավարությունը նախագահի հանձնարարությամբ, եւ, բացի ԱԳՆ-ից, մասնակցում են այլ համապատասխան գերատեսչություններ:

«Դա, իհարկե, «մեռած» փաստաթուղթ չէ, այն, բնականաբար, ժամանակի ընթացքում կվերանայվի՝ կախված հետագայում համապատասխան պետության հետ մեր հարաբերությունների զարգացումից»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ ցուցակում հայտնված երկրներին կարգելվի անձնակազմ վարձել ոչ միայն կազմված ռուսաստանցիներից, այլ նաեւ երրորդ երկրների քաղաքացիներից: