Այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, այդ թվում՝
Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 79, դեմ՝ 2);
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 79, միաձայն):
Նշենք, որ փոփոխությունների հիմնական էությունը նախընտրական արշավին խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելն է: Ինչպես արդեն նշել են փորձագետները, իշխանությունը հապճեպ կարգով փաթեթ է նախապատրաստել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած անհաջող այցից հետո: Սյունիքում նրան վռնդել էին՝ մեղադրելով դավաճանության մեջ:
«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:





























