Այս տարվա մարտին՝ 2020 թվականի մարտի համեմատ տնտեսական աճը կլինի 3,8 տոկոսի սահմանում, ինչը կապահովի մինչեւ տարեվերջ երկնիշ աճ: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նա վստահեցրեց, որ հրաժարական կտա, եթե մինչեւ տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չապահովվի:

«Բազմաթիվ ներդրողներ անկախ ընտրություններից անում են իրենց գործը, լուրջ ներդրումներ են կատարում: Ես շփվում եմ նման մարդկանց հետ, իսկ նրանք, ովքեր փորձում են Հայաստանում իրավիճակը բացասական ձեւով ներկայացնել, ծանոթ չեն իրական կյանքին եւ իրական թվերին»,-նշեց Քերոբյանը: