ՀՀ կառավարությունը պատրաստ է համաներում շնորհել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը բանակից խուսափածներին: Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:
Մասնավորապես, համաներումը կտարածվի անձանց վրա, ովքեր կասկածվում, մեղադրվում են կամ դատապարտվել են ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին հոդվածով:
Այդպիսով, ինչպես նշեց պաշտոնյան, նրանք, ովքեր արդեն պատիժ են կրում, ազատ կարձակվեն, իսկ նրանց նկատմամբ, ովքեր պայմանական վաղաժամ ազատ են արձակվել, կհանվի հսկողությունը իրավապահ մարմինների կողմից:
«Համաներումը կտարածվի նաեւ նրանց նկատմամբ, ովքեր ինքնակամ կներկայանան մինչեւ դեկտեմբերի 31-ը: Ընդ որում, այն չի տարածվի նրանց նկատմամբ, ովքեր կասկածվում, հետապնդվում են կամ էլ դատապարտվել են այլ քրեական հոդվածներով»,-նշեց նա:
Նախարարության տվյալներով՝ համաներման տակ հայտնված մարդկանց թիվը կազմում է 5131: Եվս 261 քրեական գործ դեռ չի ուղարկվել դատարանը, 18-ը գտնվում է վարույթում:
Երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ հանձնաժողովր դրական եզրակացությունը:
Նշենք, որ ավելի վաղ իշխանությունը կտրականապես դեմ է արտահայտվել իրադարձությունների նման զարգացմանը:





























