Մանկական երկաթուղի տանող թունելում բռնկված հրդեհին ցանցում երկարատեւ անջատումներ են եղել: NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնել են թունելի հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները:

«Արդեն երեք օր է անընդհատ լարման տատանումներ կան: Բացի այդ, ամեն օր անջատումներ են լինում կես ժամով կամ մեկ ժամով»,- ասաց զրուցակիցը:

Այսօր 6:20-ից բնակիչները ծուխ էին նկատել: Այդ ժամից էլ էլեկտրաէներգիա չկա:

«Թունելի մուտքի դիմաց շինարարություն է: Հնարավոր է, որ դա զուգադիպություն, սակայն միգուցե դեր են ունեցել նաեւ շինարարական աշխատանքները»,- կարծիք հայտնեց զրուցակիցը: