Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել NEWS.am-ին:

Ադրբեջանում այսօր ստեղծվել է «Վերադարձ դեպի Ղարաբաղ» հասարակական միավորում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:  

Այն, որ այսօր ստեղծվում են նման կազմակերպություններ, ոչ այլ ինչ է, քան Ղարաբաղը էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելու եւ մեր պետության, մեր պատմամշակութային արեալի դեմ ժողովրդագրական ջիհադ իրականացնելու փորձ: Մենք տեսնում ենք, որ այդ «վերադարձը» պարզապես ինչ-որ մարդկանց տեղափոխել չէ: Այո, հնարավոր է, որ նրանց մի մասը ինչ-որ ժամանակ ապրել է Արցախում՝ մինչեւ 1988 թվականը, սակայն մեծամասնությունը՝ ոչ: «Վերադարձը» ենթադրում է նաեւ մշակութային հուշարձանների, պանդամշակութային լանդշաֆտի, ամբողջ հայության ոչնչացում, այսինքն՝ լիարժեք մշակութային ցեղասպանություն:

Միեւնույն ժամանակ, այստեղ արդեն տեղափոխվել են գրոհայիններ, որոնք կռվում էին 44-օրյա պատերազմի ժամանակ: Այժմ նրանց են միացել նրանց ընտանիքները: Նրանցից յուրաքանչյուրը մի քանի երեխա ունի, հնարավոր է, մի քանի կին: Այսինքն՝ մենք շատ լուրջ եւ խորը ժողովրդագրական ու պատմամշակութային բնույթի վերափոխման վկաներն ենք:

Ստեղծվում է պլացդարմ հետագա աշխարհքաղաքական փորձերի ու արկածախնդրության համար: Մասնավորապես, պանթյուրքիզմի ծայրահեղական գաղափարների նյութականացում՝ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:

Արցախը դեմ չէ ինտեգրացիոն գործընթացներին, սակայն այդ գործընթացում Թուրքիան եւ Ադրբեջանը ներգրավում են ծայրահեղականություն եւ ատելություն: Դա ինտեգրացիոն գործընթացը դարձնում է էքսպանսիոնիստական: Այն, ինչ անում է Ադրբեջանը, սպառնալիք է միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում մեծ տարածաշրջանի եւ նույնիսկ համաշխարհային հանրության համար:

Եռակողմ հայտարարության մեջ կա՞ արդյոք հիշատակում փախստականների եւ տեղահանվածների վերադարձի մասին:

Հենց այդ քողի տակ են տեղափոխվում փախստականները կամ նրանց ժառանգները: Նրանք չեն ցանկանում վերադառնալ, նրանց մեծ մասը ծայրահեղականներ ու գրոհայիններ են: Տեսեք՝ ինչ հարցումներ են անցկացվում, իբր, մարդիկ ուզում են վերադառնալ: Դա չի համապատասխանում իրականությանը:Փախստականների  ընդհանուր թվից մոտ 30 տոկոսն է մնում Ադրբեջանում: Մնացած մասը տեղափոխվել է Ռուսաստան, Ուկրաինա, այլ երկրներ: Այստեղ են տեղափոխվել ծայրահեղական տարրեր, իսլամիստներ եւ գրոհայիններ, որոնց համար Շուշին պլացդարմ է էքսպանսիոնիստական ու ծայրահեղական ծրագրերի համար: Դրանցից մեկը դպրոցների եւ ինստիտուտների հիմնումն է՝ ծայրահեղական խմբավորումների նախապատրաստելու համար: Այդ ամենը խորանում է թուրքական ներկայությամբ:     

Ղարաբաղում արխիվները պահպանվե՞ն են

Արխիվները պահպանվել են, բայց պետք է հաշվի առնել, որ արխիվների մեծ մասը միանգամից տեղափոխվել է Բաքու: Նրանք շատ լուրջ էին վերաբերվում արխիվային տվյալներին եւ ոչ պակաս լուրջ` դրանց կեղծմանը: Կան բնօրինակներ, բայց դրանք շատ ինտենսիվ կերպով կեղծվել են Ադրբեջանում: Դա սկսվել էր Հեյդար Ալիևի կառավարման տարիներին` 70-ականներին: Դա արվել է այս կերպ. օրինակ՝ Բակիխանովի «Գյուլիստան եւ Իրամ» աշխատությունը սկսեց վերահրատարակել Հեյդար Ալիեւի օրոք: Թաթարների եւ թուրքերի փոխարեն գրվում էին «ադրբեջանցիներ»: Այդպես, Նիզամին «դարձավ» ադրբեջանցի: Բայց այդ ժամանակ ադրբեջանցիներ, որպես այդպիսին, չկային: Ահա այս կերպ են նրանք ուսումնասիրում բոլոր արխիվային նյութերը: Հիմա դա նրանց այդքան էլ պետք չէ, նրանք առանց այդ էլ կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները: Եվ չեն էլ մտածում ինչ-որ կերպ արդարանալ` պատմական կամ այլ փաստարկներ բերելով:

Բայց ինչպե՞ս են ադրբեջանցիներն ապացուցելու, որ նախկինում այստեղ են ապրել

Նրանք չեն պատրաստվում դա անել: Այստեղ արդեն ապրում են հարյուրավոր զինյալներ Սիրիայից: Նրանք, ի՞նչ է, այստեղ ապրել են, թե՞ կարող են ապացուցել, որ ապրել: Նրանք նպատակ չունեն ինչ-որ կերպ արդարացնել զինյալներով բնակեցումը: Միջազգային մոնիտորինգ չկա եւ չի սպասվում: Նրանք իրենք կգրեն մի քանի թուղթ եւ կցուցադրեն դրանք միջազգային հանրությանը:

Իսկ համանախագահնե՞րը

Նրանց պարզապես թույլ չեն տա մտնել այդ շրջաններ: Ի տարբերություն մեզ` հիշո՞ւմ եք փաստահավաք առաքելությունները: Երբ նրանք ժամանեցին, նրանք բացարձակապես ամեն ինչի մուտք ունեին: Իսկ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տա: Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն այժմ թույլատրված չէ: Քանի որ մեկ այցը բավարար է, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի: Ադրբեջանում այլ կլինի, դեսպաններին ու տարբեր ներկայացուցիչներին կտանեն նախապես պատրաստված բոլիվուդյան տաղավարներ եւ ցույց կտան «հայերի զոհերին»:

Ձեռքի հետ յուրացնելով ուրիշի մշակութային ժառանգությունը...

Դե, եթե Ալիեւը Ազոխի քարանձավն «ադրբեջանական էթնիկ ժառանգություն» է անվանում: Դա պրիմիտիվ մարդկանց ամենահին վայրն է հետխորհրդային ողջ տարածքում: Այնտեղ դեռ նեանդերտալցիներ կային, ի՞նչ ադրբեջանցիների մասին է խոսքը: Այստեղ հարցն, իհարկե, այլեւս գիտական ​​կամ որեւէ այլ բնույթի մեջ չէ, մաքուր ագրեսիա, ծայրահեղականություն եւ նացիզմ:

Ղարաբաղի շուրջ երեք օդանավակայանների գաղափարը կրկին օրակարգում է: Ինչի՞ համար են այդքան շատ օդանավակայանները նման փոքր տարածքում

Կարծում եմ, որ նույնիսկ տնտեսական եւ տրանսպորտային տեսանկյունից դա իմաստ չունի: Փոխարենը, իմաստ ունի ռազմական տեսանկյունից: Այնտեղ ինելու են բոլորովին այլ ենթակառուցվածքներ: Մի օդանավակայանը կարող է լինել քաղաքացիական: Մյուսները կլինեն ռազմական, մեկը` ուղղաթիռների, մյուսը` անօդաչու թռչող սարքերի: Հենց այդ տեսակի ենթակառուցվածք կստեղծվի: Քանի որ իմաստ չունի միմյանցից 50-70 կմ հեռավորության վրա օդանավակայաններ կառուցել: Այնտեղ այլ տրամաբանություն է:

Ադրբեջանում հաճախակիացել են հակառուսական ակցիաները, ո՞վ է կանգնած դրանց հետեւում

Միանշանակ, գործողությունները պլանավորված էին Ադրբեջանի ղեկավարության կողմից: Ունենալով աշխարհաքաղաքական պայքարի հարուստ փորձ` նրանք իրենց հույզերը դուրս են նետում այնպիսի գործողությունների միջոցով, որոնք իբր իրականացվել են հասարակական կազմակերպությունների կողմից: Իրականում դրանց թիկունքում կանգնած է պաշտոնական Բաքուն:

Շուտով մայիսի 9-ն է, արդյո՞ք Արցախում կնշեն այդ պայծառ տոնը 

Մայիսի 9-ն ամենամեծ օրն է ինչպես աշխարհի, այնպես էլ հայ ժողովրդի պատմության մեջ: Հաղթանակները չունեն վաղեմության ժամկետ, հատկապես` այդպիսի հաղթանակները: Յուրաքանչյուր ղարաբաղցի, յուրաքանչյուր հայ պետք է հիշի մեր հաղթանակները: Մեր հաղթանակները մոռացության վերածել նշանակում է դատապարտվել նոր պարտությունների: Ուստի մենք հիշելու ենք եւ նշելու ենք այդ օրը, եւ դա ցանկացած նորմալ մարդու պարտքն է: