«Մեծ յոթյակի» (G7) երկրները կդիտարկեն առաջարկները ռուսական քարոզչության եւ ապատեղեկատվությանն արագ արձագանքելու եւ հակազդելու մեխանիզմ ստեղծելու մասին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, հաղորդում է DW-ը:

Ռաաբի խոսքով՝ Մեծ Բրիտանիան, որն այս տարի նախագահում է Արեւմուտքի յոթ խոշորագույն ինդուստրիալ երկրների կազմակերպությունը, կոչ է անելու G7-ի մասնակիցներին արդյունավետորեն պայքարել Ռուսաստանի քարոզչության դեմ: «Երբ տեսնենք, որ տարածում են սուտ, քարոզչություն կամ ֆեյք լուրեր, մենք պետք է գործենք միասնական կերպով, որպեսզի հետ մղենք եւ պատմենք ճշմարտությունը ոչ միայն մեր երկրի ժողովրդին, այլ նաեւ մարդկանց Ռուսաստանում, Չինաստանում եւ ամբողջ աշխարհում»,-պարզաբանել է Դոմինիկ Ռաաբը: