Կիրակի հարյուրավոր պաղեստինցիներ մասնակցել են բողոքի ակցիաներին՝ ի պատասխան Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի՝ ընտրությունները հետաձգելու մասին որոշման, գրում է Ինտերֆաքս-ը:
Ցույցեր են անցկացվել ինչպես Հորդանան գետի արեւմտյան ափին, այնպես էլ Գազայի հատվածում: Այս շաբաթ ավելի վաղ Աբասը հայտարարել էր, որ չի կազմակերպի ընտրությունները, քանի դեռ Իսրայելը թույլ չի տվել դրանց անցկացումը Երուսաղեմի արեւելյան մասում: Պաղեստինյան ընտրությունները պաղեստինյան տարածքներում պլանավորվել էր անցկացնել մայիսի 22-ին, իսկ նախագահական ընտրությունները՝ հուլիսի 31-ին:





























