Երեկ՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի  մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա   Ահարոն Ումուրշատյանը իր վարած  Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի  Օգոստոսի 23 և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ, 10-ամյա Էրիկ Ղ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է  հիվանդանոց, ապա դեպքի մասին տեղեկացրել ոստիկանության Արտաշատի բաժին

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: