«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի կայքից:

Այսպիսի հայտարարություն է տարածել ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ևս ԱԺ–ն հատուկ նիստ էր գումարել, որի ընթացքում, ըստ քաղաքական պայմանավորվածության, ԱԺ–ն վարչապետ չընտրեց։ Մայիսի 10-ին եթե վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը ցրվում է եւ նշանակվում են արտահերթ ընտրություններ: