ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 3-ին, տեղի է ունեցել  ԱԺ խորհրդի հերթական նիստը: Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ԱԺ կայքից՝ քննարկվել եւ հաստատվել է Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 32 հարց:

Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տեւողությունը սահմանվել է  մինչեւ երեք ժամ: