Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երեւանի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի հարեւանությամբ, բախվել են  մոտոցիկլն ու Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մոտոցիկլի ուղեւոր երեխան, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված  մոտոցիկլավարի, նրա ուղեւորի եւ Mitsubishi-ի վարորդի ինքնությունը: