2018 թվականից իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի իշխանությունները հրաժարվել են որեւէ մեկի հետ «փայ մտնելու» պրակտիկայից: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երկրում նաեւ վերացվել են բոլոր տեսակի մենաշնորհները:

«Հայաստանում արտադրանքի ներմուծման կամ արտահանման մենաշնորհներ չկան»,- պարզաբանել է Փաշինյանը: