Երեւանում այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 37-ամյա  Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել  հետիոտն, Երեւանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել էր հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: 

Վարորդը ենթարկվել է նաեւ սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: