Հունիսի 22-ին`ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 3/1 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի արձագանքում, հնարավոր է մահացած լինի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. տան մեջ հայտնաբերվել է 65-ամյա Ալֆրեդ Գնդլյանի դին:




























