WhatsApp մեսինջերը կկարողանա ծածկագրել օգտատերերի նամակագրության պահուստային կրկնօրինակները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով WABetaInfo-ին:

Android-ի եւ iOS-ի համար հավելվածների արդի տարբերակներում պահուստային կրկնօրինակները պահվում են iCloud-ում կամ Google Drive-ում: Եւ եթե հանցագործներին հասանելի դառնա iCloud-ը, ապա դժվար չի լինի բացել նամակագրության չծածկագրված արխիվը:

Խոցելիությունը կհեռացվի WhatsApp-ի թարմացումներից մեկում, որի բետա-թեստավորումն արդեն մեկնարկել է: Ծրագիրը կծածկագրի պահուստային կրկնօրինակը՝ պաշտպանելով օգտատերերի տվյալները:

Նոր գործառույթը կհայտնվի WhatsApp-ի առաջիկա թարմացումներում: Օգտատերերը կկարողանան ինքնուրույն անջատել ծածկագրման գործառույթը, եթե կհամարեն, որ այդ հնարավորությունը նրանց անհրաժեշտ չէ: