Ես խնդիրներ չեմ տեսնում կապված այն բանի հետ, որ մոտ ապագայում կարող են դրամի արժեզրկման հետ կապված դժվարություններ ծագել: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը:

Այս մասին են, ըստ նրա, վկայում պղնձի բարձր գները եւ զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությունը:

Նա նշեց, որ դրամի արժեզրկումը, ինչպես ցույց տվեց կյանքը, բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա, թեեւ որոշ փորձագետներ ասում էին, որ դրամի ցածր փոխարժեքը շահավետ է Ռուսաստան ապրանքներ արտահանելու տեսանկյունից:

«Հիմա մենք տեսնում ենք, որ դրամի փոխարժեքի բարձրացումը հանգեցրել է ռուսական հումքի գների 30-ից մինչեւ 70% բարձրացմանը»,- հավելեց տնտեսագետը: