Միացյալ Նահանգների իշխանությունները կշարունակեն բանակցություններ վարել Իսրայելի, Պաղեստինի եւ տարածաշրջանում իրենց գործընկերների հետ՝ Մերձավոր Արեւելքի հակամարտությունը լուծելու համար: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է կիրակի Սպիտակ տան կողմից Կուրբան բայրամի կապակցությամբ հրապարակված տեսաելույթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունը պաղեստինցիների, իսրայելցիների եւ տարածաշրջանային մյուս գործընկերների հետ` կայուն հանգստության ժամանակահատվածի հասնելու համար»,- ասել է պետության ղեկավարը:

«Մենք նաեւ կարծում ենք, որ պաղեստինցիներն ու իսրայելացիները նույնպես արժանի են ապահով եւ անվտանգ կյանքի եւ հավասարապես օգտվելու ազատությունից, բարգավաճումից եւ ժողովրդավարությունից»,- հավելել է նախագահը: