Այսօր` հունիսի 23-ին ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան քաղաքում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի 14/14 հասցեում գտնվող RanOil բենզալցակայանի դիմաց թիվ 51 երթուղու վարորդ, 49-ամյա ծնված Հովհաննես Պարսումյանը, վարելով 3176 Տ համարանիշի երթուղային ավտոմեքենան, ընդհարվել է ճամփեզրի էլեկտրասյանը:
Վթարի հետեւանքով երթուղայինում գտնվող ուղեւորներ, 38-ամյա Վարդան Հարությունյանը, 43-ամյա Կարեն Յավրումյանը եւ 33-ամյա Գոհար Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 34-ամյա Ռուզաննա Սարիբեկյանը` թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
Մինչ դեպքի վայր կժամանեին շտապօգնության մեքենաները, վիրավորներին օգնություն են ցուցաբերել բենզալցակայանի աշխատակիցները:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային աշխատակիցները, որոնց չի ենթարկվել երթուղայինի վարորդ Հովհաննես Պարսումյանը: Քննչական աշխատանքները դեպքի վայրում ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Ստեփանյանը:
Նրա հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























