Եգիպտոսը 500 միլիոն դոլար կհատկացնի իսրայելական ավիահարվածներից հետո Գազայի հատվածը վերականգնելու համար, հայտնում է նախագահի աշխատակազմը:

ՄԱԿ հումանիտար գործակալության հաղորդմամբ՝ Գազայի հատվածում գրեթե 450 շենքեր են ավերվել կամ լրջորեն վնասվել, այդ թվում՝ 6 հիվանդանոցներ եւ բժշկասանիտարական առաջնային օգնության 9 կենտրոններ, հաղորդում է Reuters-ը:

Եգիպտական ընկերությունները կմասնակցեն վերականգնման աշխատանքներին, ասվում է Փարիզում նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հորդանանի թագավոր Աբդուլլահի հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ:

ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիան շնորհակալություն է հայտնել Սիսիին նրա ներդրման եւ Եգիպտոսի միջնորդական ջանքերի համար, որոնք արտացոլում են երկրի «ազգային նվիրվածությունը Պաղեստինի գործին»: