Air France-KLM-ը Փարիզից Մոնրեալ թռիչքը իրականցրեց կենսավառելիքով աշխատող Airbus A350-ով` ցույց տալու համար ավիաընկերության՝ արտանետումների ցածր մակարդակ ունեցող վառելիքին անցնելու պատրաստակամությունը, հայտնում է Reuters-ը:

Air France 342 չվերթի ինքնաթիռը թռիչք է կատարել է Շառլ դը Գոլի օդանավակայանից 16 տոկոսանոց էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիքի խառնուրդով (SAF), որը Ֆրանսիայում արտադրում է Total ընկերությունը օգտագործված սննդային յուղից:

Այս չվերթը վկայում է «Ֆրանսիայում ավիափոխադրումները ածխածնազրկելու եւ SAF մատակարարման շղթայի մշակման համատեղ ձգտման մասին», - ասվում է ընկերությունների՝ օդանավակայանի ADP օպերատորի հետ համատեղ հայտարարության մեջ:

Կենսազանգվածից կամ սինթետիկորեն վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացված ռեակտիվ վառելիքը կարող է նվազեցնել ածխածնի արտանետումները: