Բիթքոինի գինը վերջին օրվա ընթացքում ընկել է 14 տոկոսով եւ արդեն 39 հազար դոլար  է կազմում՝ Չինաստանից կրիպտոարժույթների շրջանառության հետ կապված հնարավոր խնդիրների մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Կրիպտոարժույթի ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ընկել է 13.7 տոկոսով՝ կազմելով 39.26 հազար դոլար: CoinMarketCap պորտալի տվյալների համաձայն՝ բիթքոինի գինն ընկնում է մինչեւ 39.28 դոլար: