ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել ԵՄ-ի կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկների մուտք գործելու թույլտվության հարցի շուրջ: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով աղբյուրները ԵՄ-ում:
Գործակալությունը պարզաբանում է, որ այս փուլում խոսքն այն պատվաստանյութերի մասին է, որոնք հաստատվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից: Ընդ որում, AFP-ն ընդգծում է, որ ԵՄ երկրները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությանը, որը պարտադիր բնույթ չի կրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես եւ սպասվում էր, սահմանների բացման թեման եւ դրանց հետ կապված պատվաստումների սերտիֆիկատները պետք է մայիսի 25-ին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը դառնան:
ԵՄ երկրները քննարկում են մարտի սկզբից ԵՄ բոլոր 27 երկրներում ճանաչված պատվաստումների վկայագրերը ներդրման գաղափարը: «Կանաչ թվային անցաթուղթ» անվանումը հորինել է Եվրահանձնաժողովը եւ նաեւ առաջարկել է, որպեսզի այս փաստաթուղթը տվյալների երեք կատեգորիա ներառի՝ տարած COVID-19 հիվանդության ամսաթվերի եւ ՊՇՌ թեստի ամսաթվերի եւ արդյունքների մասին:





























