Դատարանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանի նկատմամբ կայացրած վճիռը: Նա կազատազրկվի 5,5 տարի ժամկետով եւ կտուգանվի 20 միլիոն ռուբլիով, հաղորդում է «ԱԲՆ» լրատվականը:
Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետը մեղադրվում է խարդապությունների եւ առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ «Գազպրոմ Արենա» մարզադաշտը կառուցելու ժամանակ: Դատավորը մեղավոր է ճանաչել Հովհաննիսյանին կաշառք ստանալու հարցում, սակայն բացառել է խարդախությունը:
Դատախազությունը դիմել էր Հովհաննիսյանին 16 տարի ժամկետով ազատազրկելու վճիռ կայացնելու եւ 60 միլիոն ռուբլիով տուգանելու համար: Պաշտպանները խնդրել էին շուրջ 5 տարի , ընդ որում՝ Հովհաննիսյանը գտնվում է կալանավորներին պահման ժամանակավոր վայրում 2016 թվականից, այսինքն՝ արդեն հինգ տարի:
Դատավարության ընթացքում նախկին փոխնահանգապետը խոստովանել է իր մեղքը ավելի քան 50 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: Այդ մեղադրանքում Հովհաննիսյանն ուներ դաշնակիցներ, մասնավորապես, խոսքը վերաբերում էր «Թատերադեկորացիոն արհեստանոցներ» ԲԸ աշխատակիցներ Ելենա Կովալյովային, Արդյոմ Կուսպիցին եւ Ալեքսանդրինսկի թատրոնի նախկին տնօրեն Գրիգորի Պոպովին, որոնց իրավաբանական անձի միջոցով անցկացվել են միջոցների հափշտակումը: Նրանց համար մեղադրող կողմը խնդրել էր 4-15 տարի:





























