Արարատի մարզում հունիսի 23-ին ժամը 23:10-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի տարածքում «Մինի-Մոքս» խաղատան դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա Արմեն Մակարյանին եւ թողնելով անօգնական, դիմել փախուստի: Մակարյանը տեղում մահացել է:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ: