Նոր Զելանդիան նախատեսում է վերակառուցել Անտարկտիդայի իր բազան եւ միլիարդներ ծախսել սոցիալական նպաստների վրա տնտեսությունը կորոնավիրուսի ճգնաժամից դուրս բերելու ծրագրի շրջանակներում, փոխանցում է AP-ն:

Կառավարությունը հրապարակել է տարեկան բյուջեն, որը ցույց է տվել, որ տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան կանխատեսվում էր համավարակի առաջին հարվածից հետո:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարի երկրի տնտեսությունը կաճի 2.9 տոկոսով, իսկ մինչ 2023 թվականը՝ մինչեւ 4.4 տոկոս: 

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարի երկրի տնտեսությունը կաճի 2.9 տոկոսով, իսկ մինչ 2023 թվականը՝ մինչեւ 4.4 տոկոս: Դա հաջորդում է նախորդ տարվա կտրուկ անկմանն ու արագ վերականգնմանը, որն ավարտվել էր 1.7 տոկոս ընդհանուր տնտեսական անկմամբ:

Բյուջեի պլանը 247 միլիոն ԱՄՆ դոլար է ներատում Անտարկտիդայում գտնվող Սքոթ բազայի վերակառուցման համար, որն օգտագործվել է գիտնականների կողմից 1957 թվականին իր առաջին շինարարության պահից:

«Հին շենքերն ու կառույցները, որոնք պահում են բնակիչների կյանքը Երկրի ամենացուրտ, չոր եւ քամոտ վայրերում, արդեն պիտանի չեն»,- հայտարարել է արտգործնախարար Նանայա Մահուտան: «Եթե ոչինչ չձեռնարկել, դա, ի վերջո, կհանգեցնի բազայի փակմանը»: