Հունիսի 23-ի երեկոյան թունաքիմիկատային թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 3-ամյա Հովհաննես Սարգսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխային այնուհետեւ տեղափոխել են Երեւան քաղաքի «Մուրացան համալսարանական կլինիկա»:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:




























