Շրի Լանկան մայիսի 21-ից մայիսի 31-ը արգելում է մուտքը երկիր՝ Covid-19 վարակի աճող ալիքի զսպման ջանքերի շրջանակում, հայտնում է TTG Asia-ն:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենի որոշումը կանդրադառնա ինչպես Շրի Լանկայի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Բացի այդ, ամբողջ կղզու տարածքում լիարժեք կարանտին կներդրվի:
Նոր սահմանափակումները կվերաբերեն նաեւ մայիսի 26-27-ը կայանալիք Վեսակա տոնին, որը նշանավորում է Բուդդայի ծնունդը, լուսավորումը եւ մահը:
Շրի Լանկայում վերջերս կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում: Վարակվածերի ընդհանուր թիվը մայիսի 18-ի դրությամբ կազմել է 147 720:
Սահմանային արգելքը չի տարածվի մեկնող ուղեւորների, արտակարգ ծառայությունների ինքնաթիռների, բեռնատար եւ մարդասիրական չվերթների, ինչպես նաեւ Կոլոմբոյով տարանցիկ ժամանող ուղեւորների վրա:




























