Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի եւ Աթաբեկյան փողոցների խաչմերուկում (ՀՓՋ-ի շենքի հարեւանությամբ) այսօր` հունիսի 24-ի վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել  հրշեջ-փրկարարներ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21099» մակնիշի 67 ԼՏ 933 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը:

Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Բաղրամյան գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Սարգսյանը  եւ տեղափոխվել Արտաշատ քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: